Home / Հայաստան / Ստամբուլում սպանվել են ոստիկանների վրա հարձակված կանայք

Ստամբուլում սպանվել են ոստիկանների վրա հարձակված կանայք

Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա այսօր հարձակված կանայք սպանվել են։ Haberturk հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված կանանցից մեկը ատրճանակից կրակ է բացում, իսկ մյուսը, ենթադրաբար, նռնակներ նետում ոստիկանների ուղղությամբ։ 

Թուրքական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, հարձակումից հետո կանայք մեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից ու թաքնվել շենքում, որն էլ հետագայում գրոհել են ոստիկանական ջոկատներ՝ սպանելով կանանց։ Որևէ կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։