Քաղցրաշեն գյուղի խաղողագործներին կրկին խոստացել են, որ մթերված խաղողի դիմաց առկա ամբողջական պարքտը կմարվի մինչև մայիսի 10-ը։ Բերքը Քաղցրաշենի գինու «Վինար» գործարանին նրանք հանձնել են անցյալ տարվա աշնանը։
Epress.am֊ի հետ զրույցում խաղողագործներից Զաքար Պետրոսյանը նշել է, որ ապրիլի 21-ին քաղցրաշենցիների և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումից հետո գործարանը 160 միլիոն դրամ ընդհանուր պարտքից խաղողագործներին վճարել է 50 միլիոնը․ «50 միլիոն խոստացել են մինչև մայիսի 4-ը տան, իսկ մնացած 60 միլիոնը մինչև մայիսի 10-ը»:
Պետրոսյանը նաև նշել է, որ այս տարի խաղողը չափից ավելի քիչ է և դեռ չգիտեն, թե ում են հանձնելու բերքը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։