Home / Հայաստան / ՀՀ պետական պարտքը 1 ամսում աճել է 56 միլիոն դոլարով․ «Ժողովուրդ»

ՀՀ պետական պարտքը 1 ամսում աճել է 56 միլիոն դոլարով․ «Ժողովուրդ»

Հայաստանի պետական պարտքը շարունակում է շեշտակի արագությամբ աճել և նորանոր ռեկորդներ սահմանել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը հասել է 5 միլիարդ 252 միլիոն 200 հազար դոլարի: Թերթը նշում է, որ մեկ ամսում` ապրիլի ընթացքում, պետական պարտքն աճել է 56 միլիոն 100 հազար դոլարով: Վերոնշյալ թվից արտաքին պարտքը կազմում է 4 միլիարդ 459 միլիոն 100 հազար դոլար:

«Ուշագրավ է այն, որ վերջին մեկ ամսում պետական պարտքի աճի հիմնական մասը բաժին է հասնում հենց արտաքին պարտքին, որն աճել է 53 միլիոն 400 հազար դոլարով: Սա, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատևել միջազգային կառույցներից և ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելու հաշվին», ֊ գրում է «Ժողովուրդ»֊ը։