հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հազարավոր մարդիկ կրկին մասնակցեցին երթին (թարմացված)

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հազարավոր մարդիկ կրկին մասնակցեցին երթին (թարմացված)

01:30 Հավաքի կազմակերպիչները մարդկանց խնդրեցին հավաքվել Խորենացի փողոցում հուլիսի 27-ին, ժամը 19:00-ին: Հավաքի վայրում կուտակված ոստիկանները սկսեցին հեռանալ տարածքից:

01:00 Ականատեսները պատմել են Epress.am-ի թղթակցին, որ Տիգրան ՄԵծ պողոտայի վրա քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկանները սկսել են ցրել մարդկանց՝ նրանց քշելով դեպի կայարան: Ոմանց բերման են ենթարկում:

00:15 Երթի մասնակիցների մի մասը վերադարձավ Խորենացի փողոց, մյուս մասը Տիգրան Մեծ պողոտայում բանակցում է ոստիկանների հետ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ եթե «Սասնա ծռերի» տղաների հետ կապը չվերականգնվի հենց այս պահին, ապա ինքն անձամբ կգնա ՊՊԾ գնդի տարածք: Պայմանը դնելուց հետո մարդիկ շարժվեցին դեպի Խորենացի փողոց: Հետագայում, սակայն, Ենիգոմշյանը փոձ չարեց գնալ դեպի ՊՊԾ գունդ:

00:00 Երթը շարժվում է Տիգրան Մեծ պողոտայով:

ert

21:50 Հանրահավաքի մասնակիցները երթ են սկսում Երևանի փողոցներով: Նշենք, որ երեկվա երթին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ:

21:30 «Ժառանգություն» կուսակցության անդամ,  Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը իր ելույթում  կոչ է արել ոստիկանների ծնողերին խոսել իրենց զավակների հետ, թույլ չտալ, որպեսզի նրանք պաշտպանեն «ազգի արյունքը ծծող և ոչնչացնող դավաճաններին»:

«Չթողնեք, որ ձեր տղաները գնան հանցագործության», – ասել է նա:  

21:00 Հանրահավաքին ելույթ ունեցավ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, ով նշեց, որ հանրահավաքից առաջ մի քանի անձի բերման են ենթարկել հանրահավաքի վայրից: Նա պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց ազատելու համար: Գյումրու ավագանու անդամը նշեց, որ բերման ենթարկվածների թվում են Մհեր Մինասյանը, Մելիք Դավեյան և Աշոտ անունով մի երիտասարդ: Նրանց տարել են քաղաքացիական հագուստով անձինք: 

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից մեկը տեսանկարահանել էր երիտասարդներից մեկին առանց համարանիշների մեքենա մտցնելու պահը և Epress.am-ին տրամադրել տեսանյութը:

Եվս մեկ քաղաքացու փորձել են բերման ենթարկել Հանրապետության հրապարակից: Նա հրաժարվում էր գնալ քաղաքացիական հագուստով անձանց հետ, ովքեր նշում էին, որ իրեն բաժին են հրավիրում: Երիտասարդը մեքենայով էր, որի մեջ ընկերը և երեխաները: Մեզ տեսանյութը տրամադրած անցորդը նշում  են, որ քաղաքացիական հագուստով անձանցից մեկը իրեն հեռացրել է տարածքից՝ արգելելով նկարահանել: Երբ ինքը վերադարձել է, տվյալ վայրում ոչ ոք չի եղել:

 

20:25 Հանրահավաքը մեկնարկեց: Մարդիկ վանկարկում են «Սասնա ծռեր»: Հանրահավքին ներկա է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամագվոր ՆԻկոլ Փաշինյանը:

20:00 Խորենացի փողոցում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, ինպես նաև քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ժամանակ առ ժամանակ հեռախոսով հրահանգներ են ստանում: Ամեն օր 20:00-ին այստեղ հանրահավաքներ են անցկացվում՝ ի պաշտպանություն հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Այսօր ավելի վաղ ոստիկանությունը պահանջել էր հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, հակառակ դեպքում սպառնացել էր «օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»:

Հանրահավաքների համակարգող խմբի անդամները հայտարարել էին, որ հավաքը կայանալու է Խորենացի փողոցում: 20:00-ի դրությամբ մարդիկ հավաքվում էին հանրահավաքի վայրում: 

policehigh