Գլխավոր / Տեսանյութեր / Պայթյուններ Սարի թաղում և Խորենացիում. տուժել են նաև երեխաներ (թարմացվում է)

Պայթյուններ Սարի թաղում և Խորենացիում. տուժել են նաև երեխաներ (թարմացվում է)

01:30 Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գտնվող Սարի թաղի բնակչուհիներից մեկը Azatutyun.am-ի հետ զրույցում պատմել է, որ ոստիկանության կիրառաց լուսաձայնային նռնակներից մեկն իրենց տան վրա է ընկել: Պայթունի հետևանքով վնասվածքներ են ստացել նրա մանկահասակ երեխաները՝ երեքն էլ մինչև 7 տարեկան: Կնոջ խոսքով՝ երեխաներից 2-ի վիճակը ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 

Հուլիս 30, 00:15 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մինչ այս պահը հիվանդանոցներ է դիմել 30 մարդ: 

23:50 Ոստիկանները տասնյակ մարդկանց բերման են ենթարկել: Մեզ հաջողվեց կապ հաստատել բերման ենթարկվածներից մեկի հետ, ով նշեց, որ իրենց տանում են անհայտ ուղղությամբ:

23:40 Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ Նորքի հիվանդանոցում է գտնվում, այնտեղ վիրավորներ մարդկանց են բերում, որոնց թիվն աճում է: 

«Մարդկանց աչքերն ա դուրս եկել, թեև ու ոտերն ա ջարդվել: Հորս արմունկի ոսկորն ա ջարդվել», — մասնավորապես, գրել է Սանասարյանը:

Սանասարյանը հիվանդանոցից մի լուսանկար է հրապարակել, որի վրա Սայաթ անունով երիտասարդն է վնասված աչքով:

sayateye1 

22:40 Խորենացի փողոցում ոստիկանները բռնի ուժ կիրառելով, ծեծելով բերման ենթարկեցին մի քանի տասնյակ մարդկանց: Իրավապահները թե Սարի թաղում, թե Խորենացիում լուսաձայնանյին նռնակներ են կիրառում, լսվում են պայթյունի ձայներ: Խորենացի փողոցում շտապօգնության մեքենաներ են շրջում: 

Ականատեսների համաձայն, Սարի թաղում ոստիկանները նույնպես ցրել են մարդկանց՝ օգտագործելով հատուկ միջոցներ, ծեծելով քաղաքացիներին: Բազմաթիվ վնասվածք ստացած, արյունոտված մարդիկ կան: Ոստիկանները ծեծել են նաև լրագրողներին: Մարդկանց երկու վայրից էլ քշել են դեպի Նար-Դոս փողոց:

Խորենացի փողոցում բերման են ենթարկում.

Սարի թաղի պայթյունները

Սարի թաղի բախումները, տեսանյութը՝ azatutyun.am

[youtube lsm6t_Q0D18]

Սարի թաղում նաև հրդեհ է բռնկվել: Դեպի Սարի թաղ մեկ հրշեջ մեքենա է շարժվել: 

sari-tax

22:00-ի սահմաններում Խորենանցի փողոցի արգելափակված հատվածում մի քանի տասնյակ ցուցարարներ են հավաքվել: Մարդկանց հիմնական մասը երթով Ազատության հրապարակից շարժվել է դեպի Խորենացի, սակայն Նար-Դոս փողոցից ցուցարարները կտրուկ թեքվել են դեպի Սարի թաղ, որպեսզի ավելի մոտ լինեն ՊՊԾ գնդին:

Խորենացի փողոցում մնացած մարդիկ փորձել են փակել ոստիկանական մեքենաներից մեկի ճանապարհը, որը շարժվում էր դեպի ՊՊԾ գունդ: Ոստիիկանները ուժով հեռացրել են մարդկանց մեքենայի դիմացից:

Միևնույն ժամանակ հարակից թաղամասերի բնակիչները նշում են, որ ՊՊԾ գնդի տարածքից անընդհատ պայթյուններ և կրակոցներ են հնչում: Սարի թաղից դեպի ՊՊԾ գունդ շարժվող մարդկանց դիմացը փակել են ոստիկանները: Նրանք մի քանի անգամ լուսաձայնային նռնակներ են կիրառել: Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են տարել: Սարի թաղի կողմից ՊՊԾ գնդին  մոտեցած մարդկանց ոստիկանները համոզում են հետ գնալ դեպի Խորենացի փողոց:

Հիշեցնենք, որ այսօր մի քանի ժամ առաջ ոստիկանների կրակոցներից վիրավորվել են հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 3 անդամներ: