Home / Բանակ / 8 զինվորական վնասվածք է ստացել վթարի հետևանքով

8 զինվորական վնասվածք է ստացել վթարի հետևանքով

Այսօր՝ 10։15-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտ վթարի հետևանքով բեռնատար ավտոմեքենա է շրջվել, որի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը՝ հավելելով, որ 8 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց:

Shamshyan.com-ը դեպքի մասին մանրամասներ է հայտնում՝ նշելով, որ «Sadko» մակնիշի վթարված մեքենան Պաշտպանության նախարարության պետհամարանիշներով է եղել և տեղափոխել է 16 զինվորների։ Կայքի փոխանցմամբ՝ 8 տուժած զինվորականների առողջությանը վտանգ չի սպառնում։