Home / Բանակ / Ենթասպայի դին հայտնաբերել են քարափի մեջ․ պաշտոնական

Ենթասպայի դին հայտնաբերել են քարափի մեջ․ պաշտոնական

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին հայտնաբերվել է մարտական դիրք տանող ճանապարհին գտնվող ժայռի տակ՝ քարափի մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի՝ հաղորդմամբ դին գտել են երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում։

Պաշտոնական հաղորագրության համաձայն, կատարվել է դեպքի վայրի զննություն և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Եղիազարյանի մահվան հանգամանքների մասին պաշտոնական մարմինը տեղեկություններ դեռևս չի հայտնում՝ նշելով, որ քննություն է տարվում։