Home / Մարզեր / Նախկին փոխնախարարը Սևանում ծեծի է ենթարկել համաքաղաքացուն․ a1plus.am

Նախկին փոխնախարարը Սևանում ծեծի է ենթարկել համաքաղաքացուն․ a1plus.am

Սևանի պատվավոր քաղաքացի, Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Վալտեր Մարությանն իր թիկնազորի հետ միասին երեկ՝ հուլիսի 26-ի առավոտյան, ծեծի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Հրանտ Ավետիսյանին: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել է նրա մայրը՝ Նաիրա Սարգսյանը:

«Վալտեր Մարությանն իրեն զգում է Սևանի տերը, բեսպրիդելշիկ ա»,- կայքի հետ զրույցում պատմել է Սարգսյանը։

Խնդիրը ծագել է երեկ, երբ Հրանտ Ավետիսյանի ու Վալտեր Մարությանի կնոջ ավտոմեքենաները հպվել են միմյանց. «Այնքան թեթև հպում է եղել, որ անգամ վարորդները չեն իջել մեքենաներից Հաջորդ օրը տղայիս տնօրենը իրեն կանչել է և ասել, որ Վալտեր Մարությանը իրեն է փնտրում, որ գնա նրան տեսնի, տղաս էլ որոշել է գնալ ու հասկանալ՝ ինչ է պատահել: Նա ընկերոջ հետ գնացել է, ընկերոջը դուրս են շպրտել, իրեն ներս մտցրել, հայհոյել են ու ծեծել, իսկ երբ նա տնից դուրս է եկել, տեսել է, որ իր ավտոմեքենայի վրա ներկով հայհոյանք է գրված, դա էլ կինն է արել»։

Լուսանկարը՝ a1plus.am

Կայքը փորձել է կապ հաստատել Վալտեր Մարությանի հետ: Նրան պատկանող հյուրանոցային համալիրի աշխատակիցը նշել է, որ չգիտի, թե նա այս պահին հանրապետությունու՞մ է, թե՝ ոչ, բայց խոստացել են պարզել և տեղեկություն հաղորդել ավելի ուշ: