Home / Բանակ / Ծանր վիրավորում ստացած զինվորը մահացել է հոսպիտալում․ պաշտոնական

Ծանր վիրավորում ստացած զինվորը մահացել է հոսպիտալում․ պաշտոնական

Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարության կայքը։

Պաշտոնական աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում․ նշում է միայն, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: