Home / Բանակ / 2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում 11 մարդ է մահացել. տեղեկանք

2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում 11 մարդ է մահացել. տեղեկանք

2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել Արցախում, 2-ը՝ Հայաստանի Հնարապետության տարածքում: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Իրավապաշտպան կազմակերպության ներկայացված տեղեկանքում նշվում է, որ դեպքերից 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 4-ը՝ դժբախտ պատահարների, 2-ը՝ առողջական խնդիրների, 1-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ զինված ուժերում մահացության դեպքերի թիվը նվազել է 6-ով. 2017-ին արձանագրվել է մահացության 17 դեպք, որոնցից 8-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: 2018-ին 2-ով աճել է դժբախտ պատահարների թիվը: Արձանագրված 11 մահացության դեպքերից 10-ի դեպքում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ, 1 զինծառայող դեպքի պահին գտնվել է արձակուրդում։ Դեպքերից 9-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր են հանդիսացել պաշտոնական աղբյուրները: