Home / Video / Կալանավորն «ինքնասպան» եղավ ազատվելուց 2 օր առաջ

Կալանավորն «ինքնասպան» եղավ ազատվելուց 2 օր առաջ

«Նուբարաշեն» ՔՀԿ-ի լոգարանում մարտի 1-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Մխիթար Սարգսյանը երկու օրից ազատվելու էր բանտից: Մահացածը նախկին քաղբանտարկյալ, ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խցակիցն էր: Վերջինս բանտից դուրս գալուց հետո ասել էր, որ Մխիթար Սարգսյանին սպանել են։