Բրազիլացի գիտնականները հավաստիացնում են, որ խոնավ օդից ստացված նվազագույն լիցքերից կարելի է էլեկտրաէներգիա ստանալ:
Սան-Պաուլո քաղաքի Քամփինաշ համալսարանի ներկայացուցիչ Ֆերնանդո Գալեմբեկը Բոստոնում կայացած գիտաժողովին հայտարարել է, որ այս մեթոդի կիրառումը մարդկությանը հնարավորություն կտա օգտագործել ոչ այնքան շատ ուսումնասիրված մթնոլորտի ֆենոմենը:
Փորձերը ցույց են տվել, որ լիցքերը կարելի է մետաղների միջոցով հավաքել: Իսկ սա էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունների լայն շրջանակ է բացում խոնավ կլիմա ունեցող շրջանների համար:
Այնուամենայնիվ, մասնագետներից շատերը թերահավատորեն են մոտենում այս մտահղացմանը: Թե նախագիծը, թե նման էլեկտրակայանների չափսերը անորոշ ու կասկածելի են նրանց համար, հաղորդում է BBC-ն: