Home / Հայաստան / Շնորհավորանք ոստիկաններին. Սերժ Սարգսյանն ուզում է նոր ավանդույթ ձևավորել

Շնորհավորանք ոստիկաններին. Սերժ Սարգսյանն ուզում է նոր ավանդույթ ձևավորել

Անցած երկու տասնամյակները Հայաս­տանի ոստիկանության կայաց­ման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում ոստիկանությունն իրականացրել է  իր առաքելությունը: Այս մասին Ոստիկանության օրվա առթիվ հնչեցրած իր շնորհավորական խոսքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի ոստիկանությունն այս ընթաց­քում անցավ վերափոխում­ների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփո­խումներն ու արդիակա­նա­ցումը համակարգում  շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենք­ների ընդունումը և օրենսդրական փոփոխու­թյուն­ների ողջ փաթեթը, իհարկե, անհրա­ժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավա­րար չեն», – ասել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարի խոսքով` Հայաստանում չի ձևավորվել քաղաքացի-ոստիկան հարաբերությունները:

«Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձևավորել քաղաքացի-ոստիկան, հասարա­կություն-ոստիկանություն հարաբերություն­ների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղա­քացին: Այս իրողությունը մեծապես խոչըն­դոտում է ընդհանուր զարգաց­մանը: Դրանից հավասարապես տուժում և հավասարապես դժգոհ են թե´ քաղաքացին, թե´ ոստիկանը: Մեր խնդիրն է ձևավորել այդ նոր ավան­դույ­թը, և այստեղ առաջին դերը կրկին պատկա­նում է ձեզ, որովհետև դուք ներկայաց­նում եք պետական կառույց և հիմնականում կայա­ցած կառույց: Ձեզնից ակնկալվում են բացա­ռիկ սառնասրտություն ու զսպվածություն և մյուս կողմից` վճռականություն: Այո´, սա բարդ խնդիր է, որովհետև հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է և պարտականությունը: Քաղաքացիների իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստիկա­նությունն իրականացնում է հիմնակա­նում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևա­նը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագ­րից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ», – նշել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով` տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների և բացթողումների մասին:

«Բայց, կարծում եմ, որ դուք, հարգելի´ ոստիկաններ, արդեն սովոր եք զգոնության և զգաստության կոչերին: Փաստ է նաև այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձևակերպեք ձեր պահանջներն ու խնդիր­ները, ինչպես նաև բացառեք խտրականու­թյունը: Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախ­տումը, վարկաբեկում և փլուզում է ողջ հա­մա­կարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձևավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու և ոստիկանի փոխհարաբերության ավան­դույթը: Կրկնում եմ` մեր խնդիրն է ձևավորել նոր մշակույթ, այլ ո´չ քայքայել այն դեռևս սաղմնային վիճակում: Ընդունում եմ, կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր, ձեր գոր­ծի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպ­քեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները», – նշել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi