Ռուսաստանցի բլոգեր, լուանկարիչ Իլյա Վառլամովը Հայաստան կատարած իր այցելությունը շարունակում է նկարագրել ճանապարհային գրառումների տեսքով: Այս անգամ նա ներկայացնում է երկրորդ օրվանից ստացած իր տպավորությունները:
Երկրորդ օրն ավելի արդյունավետ անցավ: Ես լայն օղակաձև երթուղի էի մշակել մինչ Սևանա լիճը և փորձեցի տեսնել բոլոր գլխավոր տեսարժան վայրերը: 300 կմ-ը բավական արագ հաղթահարեցի, ժամանակ մնաց գիշերային Երևանով քայլելու և զվարճությունների այգում հին սատանայի անիվից քաղաքը դիտելու համար:
Խոր Վիրապ եկեղեցու տարածքից անհավանական գեղեցիկ տեսարան է բացվում դեպի աստվածաշնչյան Արարատը:
Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին զբոսաշրջիկները գրառումներ են թողնում: Նիկոլայ Գուսակովը դա արել է դեռ 1931 թվականին:
Ճանապարհից ծաղկող կակաչների դաշտ տեսա: Դաշտում տեղի բնակիչները ծիրանի ծառեր էին մշակում:
Ահա փոքրիկ օձ: Դաշտերում թունավոր օձեր են հանդիպում: Մի պահ հին եկեղեցու մոտ սողում էի խոտի վրայով` համապատասխան դիրք ընտրելու համար, և հանդիպեցի մեծ վառ կանաչ օձի: Չգիտեմ` այն թունավոր էր, թե ոչ, բայց խոտի մեջ այլևս հարմար դիրքեր չէի փնտրում:
Հարկ է նշել, որ Հայաստանն իմ տեսած ամենամաքուր երկրներից մեկն է: Դրանով այն ինձ հիշեցնում է Իսլանդիան, որտեղ հարյուր կմ-ի վրա անգամ ծխախոտի մնացորդ չես գտնի: Հայաստանում ճանապարհի կողքով աղբը մաքրող մարդիկ են քայլում և հավաքում են անփույթ վարորդների նետած աղբը:
Արենի գյուղում տնական գինի են վաճառում: Լիտրն արժե մոտ 100 ռուբլի:
Այնուհետև ուղևորվեցինք դեպի հյուսիս` Սևանա լճի ուղղությամբ:
Եղանակը վերջնականապես փչացավ, ջերմաստիճանը նվազեց մինչև +3-ի:
Սարերում տեղի բնակիչները ինչ-որ խոտ են հավաքում, որ նման է թրթնջուկի:
Իջանք լեռնային Սևանա լճի մոտ: Անմիջապես արև ծագեց: Ամեն ինչ ծաղկում է:
Նորադուզ գյուղը հայտնի է խաչքարերի ամենախոշոր գերեզմանով: Այնտեղ տարբեր դարերի և ոճերի ավելի քան 900 խաչքարեր կան: Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, Նորադուզի խաչքարերի գերեզմանոցն ամենամեծն է նաև աշխարհում:
Երևան վերադարձա ընթրիքից հետո: Գնացինք հարուստ քոթեջների թաղամասը դիտելու, որը գտնվում է բուսաբանական այգու հյուսիսային հատվածում: Ուշադրություն դարձրեք սպիտակեղենի վրա, որը չորանում է պատշգամբում և օդափոխիչի վրա: Ինչու նոր մեծ տանը կենտրոնական օդափոխում և հագուստի չորացման սենյակ չեն առանձնացրել, հասկանալի չէ:
Հաղթանակի այգում ատրակցիոններ կան, որոնք բոլորն էլ մնացել են Խորհրդային տարիներից:
Երևանում և հիմնական տեսարժան վայրերի շրջակա տարածքում ավտոկայանումը գրեթե միշտ վճարովի է: Գինը` 20 ռուբլուց մի փոքր քիչ:
Հասարակական տրանսպորտի կանգառները առանձնացված են գետնի վրա ամրացված ռետինե բարձիկներով: