Home / Հայաստան / Պաշտոնական Թեհրանը հնչեցրել է Ահմադինեժադի Երևան չժամանելու պատճառը

Պաշտոնական Թեհրանը հնչեցրել է Ահմադինեժադի Երևան չժամանելու պատճառը

Պաշտոնական Թեհրանը հնչեցրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` այսօր Երևանում նախատեսվող այցելության հետաձգման պատճառը:

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստանյան այցելությունը հետաձգվել է, քանի որ հյուրընկալող երկիրը դեռ չի պատրաստել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է փոխանակվեին երկու երկրների միջև»,- հաղորդում է IRNA գործակալությունը`մեջբերելով նախագահի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հասան Սալեհի-Մարամի խոսքերը:

Պաշտոնյայի խոսքով` Մահմուդ Ամադինեժադը Երևան կժամանի այն ժամանակ, երբ փաստաթղթերը պատրաստ լինեն:

Իրանի նախագահը նախատեսում էր Հայաստան գալ երկուշաբթի`որպես քաղաքական-տնտեսական պատվիրակության ղեկավար:

Իրանական Press TV-ին գրում է, որ այցելության ընթացքում երկու երկրների պաշտոնյաները պետք է փոխադարձ տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեին: