Ղարաբաղի հարցում միջազգային իրավունքը դեռևս Ադրբեջանի կողմն է, որը շեշտը դնում է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, բայց իրավիճակը փոխվում է. եթե Արևմուտքը Կոսովոյի անկախությունը չճանաչեր, այդ դեպքում Բաքվի փաստարկներն ավելի ծանրակշիռ կլինեին: «Вестник Кавказа»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Կոսովոյի կարգավիճակը, նրա խոսքով, խանգարում է այս իրավիճակին: «Պայմանավորված նրանով, որ իրավիճակը չի փոփոխվում, տարեց տարի այն ավելի պայթյունավտանգ է դառնում, քանի որ երկու կողմերն էլ իրենց դիրքորոշումն են պաշտպանում: Մյուս կողմից` որոշակի ստատուս-քվո է ստեղծվում, որը ադրբեջանական կողմին ավելի ու ավելի դժվար է դառնում փոխել: Իրավիճակը համեմատելով Կիպրոսի հյուսիսի նմանատիպ հակամարտությունների հետ` 20-30 տարի անց Ադրբեջանում չեն մնա այնպիսի փախստականներ, որոնք պետք է օրինական ճանապարհով վերադառնան իրենց տարածքներ, որոնցից իրենց վտարել են…»,- ասել է Ռառը:
Ըստ քաղաքագետի` նույն խնդիրը վերաբերում է նաև Մերձդնեստրին, Աբխազիային, և Հարավային Օսիային: «Վրաստանը 20 տարի հետո չի կարողանա հավակնել Աբխազիային: Միևնույն խնդիրը ի հայտ կգա, չեն լինի վրացիներ, որոնք կցանկանան վերադառնալ Աբխազիա: Միգուցե, նրանց երեխաները ցանկանան անել դա, բայց արդեն շատ ավելի դժվար կլինի»,- նշել է Ռառը: