Ամերիկացի գիտնականները «անտեսանելի» նյութ են ներկայացրել, ածխածնի նանոխողովակների հիման վրա, որոնք կարելի է «միացնել» և «անջատել», հայտնում է utro.ru-ն:
Ածխածնային նանոխողովակները դրանք գլանների մեջ շրջված ածխածնի մեկ մոլեկուլի հաստատություն ունեցող «շերտեր են»: Նանոխողովակների ունիկալ հատկություններից են, մասնավորապես, դրանց բարձր ջերմահաղորդիչ լինելը, ինչպես նաև թեթևության հետ մեկտեղ` ամրությունը:
Ամերիկյան Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի համալսարանի գիտնականները օգտագործել են նանոխողովակները միրաժի էֆեկտի հիման վրա «անտեսանելի նյութ» ստանալու համար: Այն առաջանում է գերտաքացած մակերեսների վրա:
Գիտնականների խումբը նանոխողովակներից թափանցիկ «կտավ» է ստեղծել, որը հեշտությամբ տաքանում է էլեկտրական հոսանքի ազդեցության տակ: «Կտավը» օդի ջերմաստիճանի կտրուկ անկում է ապահովում, և առաջանում է միրաժ: Արդյունքում դիտողը տեսնում է ոչ թե «անտեսանելի գլխարկի» տակ գտնվող օբյեկտը, այլ թվացյալ պատկերը: