հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ձեռներեցները ապրանքների հայերեն մակնշման տակ «ստեղծագործ խախտումներ» են անում. մասնագետը հորդորում է ուշադիր լինել

Ձեռներեցները ապրանքների հայերեն մակնշման տակ «ստեղծագործ խախտումներ» են անում. մասնագետը հորդորում է ուշադիր լինել

Սպառողը պետք է լինի գրագետ, այլապես պաշտպանված լինել չի կարող: Նա պետք է կարդա տվյալ արտադրանքի վրա գրվածը, վերլուծի, հետո նոր ձեռքը տանի գրպանն ու վճարի: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասել է «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը:

«Ասում ենք պիտանելիության ժամկետ՝ մի՞թե սպառողը չի կարող կարդալ՝ ապրանքը ժամկետի մեջ է, թե ոչ», – ասել է Արիստակեսյանը:

Նրա խոսքով՝ պետք է ուշադիր լինել նաև ապրանքի փաթեթվածքին, գույնին, հոտին:

«Եթե փաթեթվածքը վնասված է, ուրեմն փչացումն արդեն գնալու է» , – նշել է փոխնախագահը:

Արիստակեսյանը խորհուրդ է տվել սպառողներին հատկապես ուշադրություն դարձնել ներկրված ապրանքների լրացուցիչ պիտակներին:

«Կառավարության որոշմամբ ներմուծված ապրանքները պետք է պարտադիր հայերեն մակնշում ունենան ու հենց հայերեն մակնշման տակ էլ, փաստորեն, մեր ձեռներեցները ստեղծագործ խախտումներ են անում: Թող նայի հայերեն գրված ժամկետը, հետո է բնագրույթ տեքստի վրա գրված ժամկետները: Ի դեպ, հայերեն մակնշումը հաճախ կպցվում է այն տեղում, որտեղ պարտադիր ժամկետներն են նշում, իսկ սա արդեն օրենքի խախտում է: Երբեմն այդ նույն պիտակի վրա կրկնակի նոր ժամկետներ են կպցնում, ինչին սպառողը պետք է շատ ուշադիր լինի՝ իր ընտանիքի առողջությունը չվտանգելու համար», -ասել է Արիստակեսյանը:

Նա նաև խորհուրդ է տվել սպառողներին ուշադիր լինել հատկապես ձու գնելիս:

«Եթե յոթ օրն անցել է, ուրեմն ձուն արդեն թարմ չէ, թող չգնի: Հաճախ հանդիպում ենք կեղծ պիտակով մի քսան օր խանութում վաճառվող «Դիետիկ-էքստրա» տեսակի  ձու, իսկ ի՞նչ է նշանակում այս անվանումը: Սա միայն ժամկետի հետ է կապված՝ այլ կողմնորոշում չունի», -նշել է մասնագետը: