հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Տրանսպորտի ուղեվարձը պետք է 100 դրամ լինի, փորձագետը բացատրում է՝ ինչու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տրանսպորտի ուղեվարձը պետք է 100 դրամ լինի, փորձագետը բացատրում է՝ ինչու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում տրանսպորտի սակագինը կարող է և պետք է 100 դրամ լինի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հասարակական պաշտպանների միություն» կազմակերպության ներկայացուցիչ, փորձագետ Արամ Գրիգորյանը, ով վերլուծել է Երևանի քաղաքապետարանի նախագիծը, որում ներկայացված է մեկ ավտոբուսի և մեկ միկրոավտոբուսի համար արվող ծախսերի հաշվարկը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մտադրություն ունի բարձրացնել սակագինը, մինչդեռ անխախ փորձագետը պնդում է, որ դրա կարիքը չկա: Ըստ Գրիգորյանի՝ քաղաքապետարանի ծախսերի հաշվարկում ամսական 140 հազար դրամ նախատեսված է ավտոբուսի տեխնիկական սպասարկման և նորոգման համար, ու եթե այդ ծախսերը մշտապես արվեն, ապա ավտոբուսներն ավելի երկար կծառայեն, քան նախատեսված 10 տարին, ուստի և ամորտիզացիոն ծախսերը, բաշխվելով ոչ թե 10, այլ, օրինակ, 15 տարվա վրա, ամսական կտրվածքով կնվազեն: Ներկայումս ամորտիազացիոն ծախսերը, համաձան քաղաքապետարանի հաշվարկի, կազմում են ամսական 240 հազար դրամ, իսկ ընդհանուր առմամբ դիզելային վառելիքով աշխատող 1 ավտոբուսի վրա ամսական պետք է ծախսվի 1 միլիոն 870 հազար դրամ:

Գրիգորյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից կազմավորված տրանսպորտի հարցով զբաղվող հանձնաժողովում շատերը մասնագետներ էլ չեն, սակայն եթե անգամ ընդունենք, որ քաղաքապետարանի թվերը ճշգրիտ են, միևնույնն է գինը կարող է 100 դրամ լինել: Փորձագետի խոսքով՝ քաղաքապետարանը եկամուտները հավարկելիս՝ ընդունում է, որ մեկ երթի ընթացքում, օրինակ, միկրոավտոբուսում ուղևորների միջին քանակը 22-ի է հավասար, սակայն իրականում տրանսպորտից յուրաքանչյուր օգտվող գիտի, որ դա այդպես չէ, ու այդ թիվն առանվազն 30 ուղևոր է կազմում:

Անդրադառնալով փոխադրողների (գծատերերի) դժգոհություններին, թե 100 դրամով հնարավոր չէ շարունակել աշխատել՝ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ վերջին շրջանում պարզապես մի փոքր նվազել է նրանց շահույթը, ու հենց դա է դժգոհությունների պատճառը: Մինչդեռ, փորձագետի հաշվարկով, յուրաքանչյուր միկրոավտոբուսից գծատերը կարող է ամսական 130 հազար դրամ զուտ շահույթ ունենալ: Գծում առկա 10-12 երթուղայինի դեպքում՝ բավական պատկառելի գումար է ստացվում:

Մանրամասները՝ տեսանյութում.