Home / Տեսանյութեր / Ուկրաինայում 100 Քեսաբ ունենք․ Բագրատյանն առաջարկում է իշխանափոխություն սկսել

Ուկրաինայում 100 Քեսաբ ունենք․ Բագրատյանն առաջարկում է իշխանափոխություն սկսել

Արդյոք Հայաստանը, ՄԱԿ-ում դեմ քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևին, մտածել է Ուկրաինայում ապրող 330 հազար հայերի մասին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում նման հարց է բարձրացրել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին։ Հայաստանը մտա՞ծել է Ուկրաինայում ապրող 330 հազ հայերի մասին։ Գոնե ձեռնպահ մնայիք։ Եթե ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, կարելի էր չէ՞ վերջինիս հետ բացատրվել։ Ուկրաինայում մենք 100 հատ Քեսաբ ունենք։ Մենակ ձեր փորի ու բիզնեսի մասին եք մտածում։ Ուր է, էստեղ եթե ժողովուրդ է մնացել, ապա վաղը (գրառումն արվել է մարտի 27-ին՝ կեսգօշերին մոտ – խմբ․), օգտագործելով այս կուտակայինի խնդիրը, պետք է սկսել իշխանափոխությունը», – գրել է Բագրատյանը։

Նշենք, որ այսօր 12։30-ից Սահմանադրական դատարանի մոտ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը լուտ ակցիա է կազմակերպում։