Home / Հայաստան / Ապրիլին Հայաստանում կխոսեն սեռական բռնության խնդրի մասին

Ապրիլին Հայաստանում կխոսեն սեռական բռնության խնդրի մասին

Ապրիլն աշխարհում համարվում է Սեռական բռնության իրազեկման ամիս: Տարբեր երկրներում գործող կազմակերպություններ և նախաձեռնություններ այս ամսվա ընթացքում իրականացնում են իրազեկման բարձրացման մի շարք միջոցառումներ։ Հայաստանում այդ աշխատանքներին միացել են Կանանց ռեսուրսային կենտրոնն ու Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը:

Կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ

1976 թվականին «Հետ բերենք մեր գիշերը» քայլերթի ժամանակ կանայք տարբեր քաղաքներում դուրս էին գալիս և քայլում այն փողոցներով, որոնք անհասանելի են եղել իրենց համար, այն վայրերում, որտեղ սեռական բռնության զոհ դառնալու հավանականությունը ավելի մեծ է։ Այդպիսով, այս քայլերթը դարձավ հետագա ապրիլյան ակտիվությունների հիմքը:

1980- ականներին ապրիլին սեռական բռնության իրազեկման բարձրացման շաբաթ ընտրվեց, 90-ականներին այն դարձավ իրազեկման ամիս։ 2000 թվականին փիրուզե ժապավենը ընտրվեց որպես սեռական բռնության իրազեկման բարձրացման խորհրդանիշ:

«Ապրիլը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում խոսել, բարձրաձայնել սեռական բռնության առկայության մասին, առանձնացնել հիմնախնդիրները և օգնել բոլոր նրանց, ովքեր երբևէ դարձել են սեռական բռնության զոհ», – նշում են կազմակերպությունները:

Ապրիլ ամսին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը․


1POSTER