Home / Հայաստան / Յուրի Վարդանյանն այլևս Սպորտի նախարար չէ

Յուրի Վարդանյանն այլևս Սպորտի նախարար չէ

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար նշանակել Գաբրիել Ղազարյանին։ Վերջինս աշխատել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում որպես սպորտային բաժնի պետ, ինչպես նաև զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։

Ղազարյանն այդ պաշտոնում փոխարինելու է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին (լուսանկարում), ով պաշտոնավարեց մեկ տարի։

Նույն օրը Սարգսյանը Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում վերանշանակել է Սերգո Կարապետյանին։