Չնայած Արթուր Բաղդասարյանն ապրիլին հրաժարական տվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ Խորհրդի կազմում: ԱԱԽ կազմում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ դա տեղի է ունենում այն դեպքում, երբ երկու կուսակցություններն էլ դուրս են եկել իշխող կոալիցիայից՝ մեկն իրեն հռչակել է ընդդիմադիր, մյուսը՝ այլընտրանք:
«Ժողովուրդ»-ի հարցմանը, թե ինչու խորհրդարանական մյուս ուժերի ներկայացուցիչներից չկան ԱԱԽ կազմում, և արդյո՞ք այդպես ավելի տրամաբանական չէր լինի, ՀՀ նախագահի աշխատակազմից պատասխանել են. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի՝ ԱԱԽ-ն կազմավորվում է ՀՀ նախագահի հայեցողությամբ»։