Home / Հայաստան / ԱԱԾ նախկին աշխատակիցն արդարացնում է լրագրողին հավաքագրելու փորձը․ «Հրապարակ»

ԱԱԾ նախկին աշխատակիցն արդարացնում է լրագրողին հավաքագրելու փորձը․ «Հրապարակ»

ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ մի աշխատակցի կողմից «վերբովկա» անելու փորձը, որի ձայնագրությունը տարածվել է համացանցում և մեծ աղմուկի տեղիք տվել, միանգամայն նորմալ ու բնականոն գործընթաց է համարում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«ԱԱԾ-ն նրա համար ա, որպեսզի հավաքագրի էն քաղաքացիներին, էն մարդկանց, որոնք անտարբեր չեն իրենց հայրենիքի հանդեպ», – ասաց ԱԱԾ նախկին աշխատակիցը։ Հարցին, թե, այսինքն, ինքն այստեղ միայն բարի նկատառումնե՞ր է տեսնում ԱԱԾ-ի կողմից, Եղիազարյանն ասաց, որ դա օպերատիվ աշխատանք է, ու դա իրենց առօրյայի մասն է կազմում։ Բայց «եթե ինձ հարցնեք, թե ինչպես են կատարել, կասեմ՝ շատ վատ։ Իսկ եթե հարց տակ՝ ինչո՞ւ են վատ կատարել, ապա վատ են կատարել, որ մենք հիմա դրա մասին իրար հետ զրուցում ենք», – նկատեց նա։

Թղթակցի հարցին, մի՞թե ԱԱԾ պարտականությունների մաս է կազմում երիտասարդ լրագրողին սպառնալով հավաքագրելը, Եղիազարյանն ասաց, որ դա լավ է, թե վատ՝ այդ մարդկանց աշխատանքն է․ «Առանց գործակալի, առանց գործակալական աշխատանքի չկա պետություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում