Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող ««Արմավիա» ավիաընկերությունն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը, սակայն աշխատավարձեր ստանում են միայն այն աշխատակիցները, ովքեր դատի չեն տվել ընկերությանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ընկերության նախկին աշխատակիցներից։
«Ոչ բոլորն են ստացել իրենց աշխատավարձերը: Կան մարդիկ, որոնց նույնիսկ վերջնահաշվարկը չի արվել: Բայց օդաչուներից դեռ ոչ ոք չի ստացել, միայն բորտուղեկցորդներն ու ինժեներները», – ասել է թերթի զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանից փորձել է պարզել, թե նախկին աշխատակիցներին ում միջոցներով են վճարել աշխատավարձերը. «Ընկերության սեփականատիրոջ միջոցներով են վճարվել այդ աշխատավարձերը: Իսկ մյուսների մասով տեղյակ չեմ, թե երբ և ինչքան կվճարվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում