Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է բանակցի Եվրասիական զարգացման բանկի հետ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)»-ի համար 150 միլիոն դոլարի վարկ ներգրավելու շուրջ։ Խոսքը կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի ֆինանսավորման մասին է։
«Հայկական ժամանակ» օրաթերթն ընդգծում է, որ այդ գումարը Եվրասիական զարգացման բանկի միջոցով պետք է տրամադրի Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը, որը իր նախնական համաձայնությունը տվել էր դեռ այս տարվա հուլիսին։
«Ամբողջ խնդիրն այն է, որ նշված ճանապարհահատվածի շինարարությունը անցած տարի գնահատվել էր 100 միլիոն դոլար։ Հետագայում դրա գինը աճեց՝ հասնելով 145 միլիոնի, իսկ հիմա արդեն 150 միլիոն դոլար է։ Մինչ այժմ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ֆինանսավորումը իրականացվում էր, պատկերավոր ասած, Արևմտյան բանկի միջոցով։ Իսկ «4-րդ հերթի» ֆինանսավորումը իրականացվելու է ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից։ Այս տեսանկյունից, ծրագրի 50 տոկոսով թանկացումը ուշագրավ է», – գրում է «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում