Հայաստանը գենդերային հավասարության ցուցանիշով նահանջ է ապրում։ Այս մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հրապարակած «Գենդերային անջրպետն աշխարհում-2014» զեկույցում:
Հայաստանը 2014 թվականի վարկանիշային աղյուսակում 103֊րդ տեղն է զբաղեցնում՝ հավաքելով հնարավոր 1 միավորից 0.6622֊ը, մինչդեռ անցյալ տարվա աղյուսակում Հայաստանը 94-րդ հորիզոնականում էր։
«Տնտեսական մասնակցություն և հնարավորություն» ցուցիչով Հայաստանը զբաղեցրել է 82֊րդ տեղը (0.6478 բալ), «Կրթական մակարդակ» ցուցիչով՝ 31֊րդը (0.9996 բալ), «Առողջություն և առողջ կյանքի պայմաններ»՝ 142֊րդը (0.9332 բալ), և «Քաղաքական հնարավորություններ» ցուցիչով՝ 123֊րդ տեղը (0.0680 բալ)։
Ռուսաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 75-րդ տեղը, Վրաստանը՝ 85-րդն է, Ադրբեջանը՝ 94-րդը, Թուրքիան՝ 125-րդը, Իրանը՝ 137-րդը: Աղյուսակի վերջին՝ 142-րդ հորիզոնականում է Եմենը:
Իսլանդիան, Ֆինլանդիան ու Նորվեգիան գլխավորում են 142 երկրներից կազմված ցուցակը։