Home / Հայաստան / «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար Կառավարությունը վարկ է վերցրել․ «ՀԺ»

«Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար Կառավարությունը վարկ է վերցրել․ «ՀԺ»

ՀՀ կառավարաթյան միջնորդությամբ հայաստանյան խաշոր բանկերից մեկը բյուջետային երաշխիքով ավելի քան 5 միլիարդ դրամի հերթական վարկն է տրամադրել աշխատավարձի գծով «Նաիրիտի» աշխատակիցներին ունեցած ամբողջ պարտքը մարելու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի ունեցած տեղեկություններով՝ վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն փոխանցել է այն «Նաիրիտին»:

«Թե ո՞վ, ինչպես և ինչ միջոցներով է փակելու այդ և նախկինում այդ նույն սխեմայով կուտակված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտքերը՝ հայտնի չէ։ Աշխատավարձի ամբողջ պարտքը փակելուց հետո նաիրիտցիների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, ազատվելու է աշխատանքից»,–նշում է թերթը։

«ՀԺ»֊ն հավելում է, որ վարկը «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ կառավարության մշակած ինչ֊որ ծրագրի առաջին քայլն է։ Ծրագրի մասին մանրամասներն առայժմ չեն հրապարակվում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում