Home / Տեսանյութեր / Երևանում ծեծի են ենթարկել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (թարմացված)

Երևանում ծեծի են ենթարկել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (թարմացված)

00:25 Վիլեն Գաբրիելյանի բժշկական հետազոտությունը պարզել է, որ նրա ներքին օրգանները վնասված չեն, առկա են միայն արտաքին վնասվածքներ: 

23:30 Հունվարի 17-ին երեկոյան, մոտավորապես 10:15-ի սահմաններում 4 դիմակավորված անձինք Երևանում հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի վրա (սոցցանցում հայտնի է որպես Նավակ Ճոճողը) և ծեծի ենթարկել նրան։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է ակտիվիստի ընկեր՝ Սիփան Փաշինյանը։

Դեպքի վայր՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող Չարենցի դպրոցի մոտ, ժամանել են ոստիկանները։ Գաբրիելյանը վնասվածքներ է ստացել գլխի հատվածում։ Շտապ օգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց։  Այս պահին Գաբրիելյանին հետազոտում են։

Նշենք, որ վերջին օրերին Գաբրիելյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն մեկնաբանում էր Գյումրիի դեպքերը՝ քննադատելով իշխանությունների գործողությունները: Հունվարի 15-ին նա եղել է Գյումրիում, որտեղհազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ՀՀ իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: