հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Քննչական կոմիտեն Վալերի Պերմյակովի հարցաքննությունից առանց ձայնի կադրեր է տարածել

Քննչական կոմիտեն Վալերի Պերմյակովի հարցաքննությունից առանց ձայնի կադրեր է տարածել

Հունվարի 22-ին երեկոյան ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցաքննությունից 34 վայրկյան տևողությամբ հատված է տարածել։ Տեսանյութն առանց ձայն է, կադրերում երևում է Պերմյակովը, հարցաքննությունը վարող քննիչը, ինչպես նաև փաստաբանը և թարգմանիչը, որոնց դեմքերը փակված են։ Ինչպես նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, դա արվել է նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներով։

«Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար», ֊ ասված է հաղորդագրության մեջ։