հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պատգամավորը Պուտինից պահանջում է Հայաստանին հանձնել Պերմյակովին

Պատգամավորը Պուտինից պահանջում է Հայաստանին հանձնել Պերմյակովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անօրեն վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն արդարացված չէ։ Այս մասին Պուտինին ուղղված իր նամակ֊պահանջում նշում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեցամսական փոքրիկի կենաց և մահու պայքարը, ցավոք, ավարտվեց մահով:

Հայաստանի քաղաքացիները գիտակից ըմբռնումով են մոտենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ստեղծված աննախադեպ դժվարին քաղաքական և տնտեսական իրավիճակին: Սակայն այդ պայմանները չեն արդարացնում Ձեր երկարատև լռությունը և անօրեն վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը», ֊ նշում է պատգամավորը:

Փոստանջյանն ընդգծում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո ռազմաբազայի տեղակայման և ժամկետի երկարաձգման վերաբերյալ կնքված պայմանագրերը ենթադրում են երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և երկկողմանի համագործակցություն:

«Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլև այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին չորս միլիարդի զենք վաճառելուց, վերջացրած՝ Գյումրիի ողբերգությամբ)», ֊ գրել է Փաստանջյանը։

Նա ընդգծում է, որ տուժած ընտանիքին և հայ ժողովրդին Պուտինի անունից հղած ցավակցության ուշացած խոսքերը չմեղմեցին մարդկանց վիշտը, իսկ ՌԴ նախագահի հայտարարությունը, որ «բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենակարճ ժամկետներում և մեղավորները կպատժվեն ըստ օրենքի» վստահություն չի ներշնչում: Դա, ըստ Փոստանջյանի, պայմանավորված է այն փաստով, որ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների ձեռքով Հայաստանի Հանրապետության սահմանը խախտողի փոխանցումը 102 ռազմաբազայի հրամանատարին խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը ու Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը։

«Ստեղծված իրավիճակում՝ խուսափելով միջպետական հարաբերությունների առճակատումից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու ողջ աշխարհի հայությունն ակնկալում է Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ հանձնելու առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին», ֊ նամալ֊պահանջը եզրափակում է Զարուհի Փոստանջյանը: