հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում անհնազանդության գործողություններ սկսել

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում անհնազանդության գործողություններ սկսել

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը կոչ է անում այսօրվանից անհնազանդության գործողություններ սկսել իշխանությունների դեմ՝ չվճարելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները։ Այս մասին ասված է նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի տարածած կոչում։

«Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին: Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից: Որպես առաջին գործողություն՝ կոչ ենք անում չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից:

Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը: Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը», ֊ հայտարարել է Սեֆիլյանը:

Նա նաև ընդգծում է, որ «ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների»:

Միևնույն ժամանակ, Սեֆիլյանը հորդորում է վերոնշյալը չընդունել որպես իրավախախտում կատարելու կոչ և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: