Home / Տեսանյութեր / Երևանի կենտրոնից բերման ենթարկվածների նկատմամբ քրգործ են հարուցել խուլիգանության հոդվածով

Երևանի կենտրոնից բերման ենթարկվածների նկատմամբ քրգործ են հարուցել խուլիգանության հոդվածով

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրավար, համադրող Թագուհի Թորոսյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության հոդվածով։ Այս մասին Թորոսյանն ասել է Epress.am֊ի հետ զրույցում:

Նույն հոդվածով քրգործ են հարուցել Թորոսյանի հետ Աշտարակի բաժնում գտնվող քաղաքացի Հոլլի Արմենակյանի նկատմամբ։ Այս պահին երկուսի նկատմամբ քննչական գործողություններ են կատարվում։

Նշենք, որ Թորոսյանին ոստիկանները բերման են ենթարկել առանձնակի դաժանությամբ՝ հարվածելով, քաշքշելով, պատռելով շապիկը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվելու կամ առաջադրվել խուլիգանության հոդվածով։

Բաղրամյան պողոտայում երեկվանից նստացույց էին անում՝ պահանջելով չթանկացնել էլեկտրաէներգիան։