«Հայկական ժամանակ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռուսական իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտահանձնման ենթարկել Հայաստանի քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում վարած բեռնատարը Պոդոլսկի մոտ 2013 թվականին բախվել էր մարդատար ավտոբուսին։
«Պոդոլսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 18 զոհ էր եղել, իսկ Հարությունյանին ռուսները հիվանդանոցից դատարան էին տարել կնոջ խալաթով։ Հայ վարորդին Տվերի դատարանն ազատազրկման է դատապարտել 6 տարի 9 ամիս ժամկետով։ Հայկական կողմը տևական ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Հարությունյանը հանձնվի ՀՀ-ին, բայց՝ ապարդյուն։ Փաստորեն, այս հարցը ևս Բաղրամյան պողոտան փակած երիտասարդների շնորհիվ կլուծվի», – գրում է «ՀԺ»-ն։