Home / Հայաստան / «ՀՀ իշխանությունների պարտությունը»․ Լիոնի հայերը սատարում են ցույցերի մասնակիցներին

«ՀՀ իշխանությունների պարտությունը»․ Լիոնի հայերը սատարում են ցույցերի մասնակիցներին

Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում մի խումբ հայազգի երիտասարդներ ցույց են անցկացրել ՀՀ հյուպատոսության շենքի առջև՝ ի սատարումն Հայաստանում Էլէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ցույցերի։

Լիոնի հայերը տարածած հաղորդագրության մեջ նշում են, որ իրենք ոգեշնչվում են պայքարողների հետ միասին՝ կոչ անելով նրանց չհուսահատվել։

«Հավատացեք, դուք արդեն արել եք ամենադժվար քայլը, մի հուսահատվեք, սա սկիզբն է մի մեծ պայքարի հանուն արդարության և արժանապատիվ կյանքի, որոնք երբեք հեշտությամբ ոչ-ոքի չեն մատուցվում: Այս պայքարը պետք է շարունակական լինի, ամեն օր, ամեն ժամ, լինի դա փողոցում, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում:

Իսկ ՀՀ իշխանություններին ուղղակի շնորհավորում ենք հերթական խայտառակ պարտության համար: Այն ամենը, ինչ բացահայտվեց, նրանց հերթական թալանչիական և բռնապետական գործունեության մի մասն էր: Միթե այս օրերի ընթացքում կրկին և կրկին չհասկացան, որ ազգն իրենց ատում է, ծաղրում և անիծում», ֊ ասված է Լիոնի հայազգի երիտասարդների տարածած հաղորդագրության մեջ: 

1lyon