Երեկ Լեռնային Ղարաբաղի հյուսիս֊արևելքում գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասի՝ ադրբեջանական զինուժի կողմից արկակոծման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալ են տեղափոխվել 16 զինծառայողներ։ Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Երեկ երեկոյան չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտնել էր 4 մահացած զինծառայողի՝ Նորայր Խաչատրյան, Ռոբերտ Մկրտչյան, Կարեն Շահինյան, Հարութ Հակոբյան և վիրավորների մասին, որոնց թիվը և անունները չէին նշվում։
Քննչական կոմիտեն հրապարակել է վիրավորների անունները․
Արկադի Արմենի Մուրադյան, Հարություն Նորիկի Թովմասյան, Կարեն Սասունի Վարդանյան, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյան, Սերգեյ Հարությունի Էլոյան, Խաչատուր Հայրիկի Պապիկյան, Յաշա Արկադիի Բաղդասարով, Արման Արմենակի Ստեփանյան, Նարեկ Սարմենի Թառումյան, Կարեն Անատոլիի Երեմյան, Սաֆար Արսենի Սաֆարյան, Վուրգ Աղասու Գալստյան, Ռազմիկ Նորիկի Խաչատրյան, Սեդրակ Հովսեփի Ղարիբյան, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյան:
ՀՀ ՊՆ֊ն, իր հերթին, հայտնում է, որ հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` «հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին»։ ՊՆ֊ն նշում է նաև, որ «ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ»։