հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հանրաքվեին ընդառաջ․ Հայաստանում 15-17 տարեկան բնակիչներ գոյություն չունե՞ն․ iLur.am

Հանրաքվեին ընդառաջ․ Հայաստանում 15-17 տարեկան բնակիչներ գոյություն չունե՞ն․ iLur.am

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը: Ըստ այդ թվի՝ քվեարկության օրվանից 30 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված՝ հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է 2.554.332:

iLur.am կայքը վերլուծել է հրապարակած տվյալներն ու եզրակացրել՝ Հայաստանում գրեթե չկան 15-17 տարեկան երիտասարդներ: Համաձայն ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 10 հազար 600 մարդ: Ոստիկանության ներկայացրած ռեգիստրում ընդգրկված են այն անձինք, ովքեր ունեն ընտրելու իրավունք: Այսինքն՝ 18 տարեկանից բարձր են:

Ըստ նույն ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում 0-14 տարեկանները կազմել են ընդհանուր բնակչության՝ 3 մլն 10 հազար 600-ի՝ 19.4 %-ը, այսինքն՝ 584 հազար 56 մարդ:

«ԱՎԾ ներկայացրած՝ Հայաստանի բնակչության ընդհանուր թվից հանում ենք 18 տարեկաններից բարձրերին և 0-14 տարեկաններին, ունենում ենք – (մինուս) 127 հազար 788:

Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի, իրենց իսկ ներկայացրած մշտական բնակչության թվի 19.4 տոկոսը 582 հազար 600 է, բայց անգամ այս դեպքում ունենք «պակասորդ»:

Մինչդեռ, ուշադրությո՛ւն, մենք դեռ պետք է հասկանանք, թե որքան է կազմում Հայաստանի բնակչության 15-17 տարեկանների թիվը: Բայց դա արդեն անել չենք կարող, քանի որ, ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր բնակչության թվից հանած պաշտոնական թվերով 18-ից բարձրերին և մինչև 14 տարեկաններին, 15-17 տարեկանների համար այլևս «թիվ չի մնում»», ֊ գրում է iLur-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում