Հայաստանյան ընդդիմադիր մի քանի կուսակցություն 2016 թվականի մարտի 1-ին երթ կազմակերպեցին մայրաքաղաքի Ազատության հրապարակից Մյասնիկայնի արձանի մոտ։ 8 տարի առաջ այս օրը իշխանությունները Ազատության հրապարակում ուժի կիրառմամբ ցրել են նախագահական ընտրություններից հետո իրենց բողոքն արտահայտող խաղաղ ցուցարարներին, որոնք հետագայում հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ։ Երեկոյան իշխանությունները ցուցարարների դեմ հրազեն են կիրառել՝ բանակի ներգրավմամբ։ Զոհվել է 8 ցուցարար, ոստիկանության զորքերի 2 զինծառայող։ Մինչ օրս սպանության մեղավորները չեն բացահայտվել։
լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի