«Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածներ թեկուզ ժամանակավորապես կվերակառուցվեն ավելի համեստ չափանիշներով։ «Հայկական Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, խնդիրն արդիական է դարձել ՀՀ արտաքին պարտքի անկասելի աճի պատճառով, որն արդեն հասել է կրիտիկական սահմանին։
«Այս առաջարկը մշակողների հաշվարկները ցույց են տվել, որ մայրուղու շինարարությունը նույն ստանդարտներով շարունակելու դեպքում ծախսվելիք գումարը կհատի 2 միլիարդ դոլարը, որը վարկերի տեսքով պետք է ներգրավվի արտաքին աղբյուրից։ Ուստի պատրաստվում է առաջարկ, ըստ որի մայրուղու առանձին հատվածներ թեկուզ ժամանակավորապես կվերակառուցվեն ավելի համեստ չափանիշներով»,- գրում է օրաթերթը։
Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների՝ նման հատվածները գտնվում են Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում․«Մայրուղու՝ Երևանին հարող հատվածները, նաև Վրաստանի ու Իրանի հետ սահմանակցող հատվածները կվերակառուցվեն ամբողջությամբ՝ նախկինում հաստատված չափանիշներով։ Առաջարկը ընդունելու դեպքում սպասվում է, որ հնարավորություն կստեղծվի պակաս վերցնել՝ մինչև150 միլիոն դոլարի վարկ»։