Մենաշնորhների դեմ կառավարության կողմից հայտարարված պայքարի ամենաթեժ պահին Հայաստանում 10 դրամով թանկացել է բենզինը։ Ներկայումս օրինակ մեկ լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 380 դրամով այն դեպքում, երբ երկու օր առաջ 370 դրամ էր, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Ամենաուշագրավն այն է, որ բենզինը թանկացել է բոլոր բենզալցակայաններում միաժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ բենզինի շուկայում կա մենաշնորհ։ Չնայած մի քանի տնտեսվարողներ բենզին են ներկրում, ինչպես մեզ համոզում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց արի ու տես, որ իբր «մրցակցային» այս շուկայում բոլոր տնտեսվարողները մի օր արթնանում են ու իրարից անկախ որոշում բենզինը նույն ժամին նույն չափով թանկացնել։ Հատուկ ընդգծենք, որ այս օրերին բենզինի շուկայում ոչինչ չի փոխվել՝ ոչ նոր հարկ է մտցվել, ոչ ծավալների կտրուկ փոփոխություն է եղել․․․ Ավելին՝ Ռուսաստանում, որտեղից ներկրվում է բենզինը, այն նույնիսկ 1.5 տոկոսով էժանացել է, իսկ մեզ մոտ մեկ օրվա մեջ թանկացել 2.7 տոկոսով։
…Ահա և մոնոպոլիաների դեմ պայքարում կառավարության գրանցած առաջին «հաղթանակը»», ֊ նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում