հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վրաստանում չեղյալ են հայտարարել պարտադիր զինվորական ծառայությունը

Վրաստանում չեղյալ են հայտարարել պարտադիր զինվորական ծառայությունը

Վրաստանի Պաշտպանության նախարարությունն այլևս պարտադիր զինակոչ չի իրականացնի․ համապատասխան հրամանը երկրի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ստորագրել է այսօր՝ հունիսի 27֊ին, լրագրողների ներկայությամբ։

«Իմ խոստումներից մեկը պարտադիր զինակոչի վերացումն էր։ Վրաստանն ունի արժանավայել Զինված ուժեր, և բոլորը պետք է ցանկանան ծառայել այնտեղ․ իսկ ով՝ չի ցանկանում, իր կամքին հակառակ [չի զորակոչվի]։ Ձեր ներկայությամբ ստորագրում եմ համապատասխան հրամանը»,֊ ԶԼՄ ներկայացուցիչներին ասել է նախարարը։

Խիդաշելին հավելել է, որ եթե ՊՆ հաջորդ ղեկավարը հետագայում որոշի վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը, ապա նա ստիպված կլինի վերացնել այսօր իր կողմից ստորագրված հրամանը։