հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Անկախ նրանից՝ ինչ է գրած պաստառի վրա, ոստիկանն իրավունքի չունի ձերբակալել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Անկախ նրանից՝ ինչ է գրած պաստառի վրա, ոստիկանն իրավունքի չունի ձերբակալել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի շարք իրավապաշտպաններ քննադատության են ենթարկել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո ոստիկանության աշխատակիցների գործողությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, օրինակ, Ոստիկանությունն առանց հիմնավորման բերման է ենթարկում քաղաքացիներին Երևանում և այլ քաղաքաներում՝ դրանով իսկ ահաբեկելու նպատակ ունենալով: Ըստ էության՝ նման վերաբերմունքը բռնություն է, նշում է Սաքունցը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ իշխանությունն է պատասխանատու անել մաքիսմալն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար. «Ստեղծված իրավիճակից խաղաղ դուրս գալու բոլոր շանսերը կան, երեկ ազատ է արձակվել պատանդներից մեկը, պատանդներին որևէ մեկը թթու խոսք չի ասում, նրանց բռնության չեն ենթարկում, ինչպես դա անում է ոստիկանությունը խաղաղ ու մտահոգ բնակչության նկատմամբ: Իշխանությունը քայլ առ քայլ պետք է գնա պահանջների բավարարմանը, ասենք՝ առաջինն ազատ արձակի Հայկ Կյուրեղյանին, որպես ծայրահեղ անարդարության զոհի: Սա ոչ միայն կթուլացնի պայթունավտանգ իրավիճակը, սրանից կօգտվի նաև իշխանությունը»:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասել է,  որ երեկ Հայաստանի տարբեր քաղաքներում բերման են ենթարկվել 200-500 հոգի, ընդ որում՝ տարբեր եղանակներով՝ հարցազրույցի հրավիրելով, բերման ենթարկելով, կամ զենք-զինամթերք փնտրելու պատրվակով:

«Անկախ նրանից՝ ինչ է գրած պաստառի վրա, ոստիկանն իրավունքի չունի ցուցարարին ձերբակալել: Արտակարգ դրություն չի հայտարարված: Երեկ դրոշ պարզողի էլ էին տարել: Սա ապօրինություն է, երևի դրանով ոստիկանությունը հեղափոխություն է կանխում, կամ փրկում են Սերժիկ Սարգսյանին», – ասել է Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ ինքը դեռ երեկ կանխատեսում էր, որ, ինչպես լինում է մերձավտորիտար և ավտորիտար ռեժիմների դեպքում, ռեժիմները ապստամբերին կսկեն անվանել տեռորիստներ, ինչպես դա այժմ անում են պետական կառույցները:

Լրագրողը երկու սցենար է կանխատեսում. կամ իշխանությունը կգնա հարձակման, կամ խելքի կգա և կհասնակա, որ  ժողովրդի զայրույթն արդարացված է:

«Ապստամբերին կանվանեն տեռորիստներ, Մարտի 1-ի մարդասպաններին կսկսեն օգտագործել: Ծայրահեղ դեպքում Սերժիկը կդիմի իր ռազմավարական դաշնակցին: Ապստամբներին ոչնչացնելով՝ խնդիրը չի լուծվի», – ասել է Բարսեղյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.