Ժամը 19:30-ի սահմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ բերման են ենթարկվել Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից: Նրանք նստել էին խաչմերուկում՝ փակելով փողոցը, խոչընդոտելով երթևեկությանը, դրանով իսկ բողոքելով Խորենացի փողոցում ոստիկանության կողմից մարդկանց կամայական բերման ենթարկելու դեպքերի դեմ: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
ՔՊ-ից բերման են ենթարկվել, մասնավորապես, Ալեն Սիմոնյանը, Նարեկ Բաբայանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Ռուբինյանը (բոլորը կուսակցության Վարչության անդամներ են), Հովիկ Աղազարյանը, Սուրեն Պապիկյանը, Առնելա Այվազյանը, Նարեկ Ղահրամանյանը, Դավիթ Զախարյանը, կուսակցության համակիր Արթուր Դանիելյանը:
Նրանք բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն: