Հուլիսի 19-ին Սարի թաղի բնակիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված 33-ամյա Էդուարդ Զեյթունյանին բժիշկները խորհուրդ են տվել լողի գնալ։
Նրա կինը՝ Լալա Բերնեցյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր ամուսնու մոտ բժիշկները հատնաբերել են ողնաշարի դիսկերի հետ կապված խնդիրներ, որոնց հետևանքով վնասվել է նաև նյարդը։
«Բժիշկները ասում են՝ պետք ա լողի գնա, բայց ծիծաղալու ա, ո՞նց պետք ա բանտում ինքը լողի գնա։ Փաստաբանը երեկ առաջին անգամ կարողացել է տեսնել նրան։ Ասում ա՝ համարյա ոչ մի շարժ չկա գործով, մենակ էպիլեպսիայի դեղերն են տալիս հիմա», – ասել է Բերնեցյանը։
Կնոջ խոսքով՝ գործի քննությունը շարունակում է ընթանալ խախտումներով․ «Ես էդ դեպքերին ներկա չեմ եղել ու տանը նստած եմ եղել, իսկ քննիչը ինձ էդ գործում որպես վկա է ներգրավում»։
Նշենք, որ Էդուարդ Զեյթունյանը ձերբակալվել է հուլիսի 25-ին, ըստ՝ մեղադրականի նա ոստիկանի է հարվածել։ Գործով որպես տուժող անցնում են 6 ոստիկան։
Զեյթունյանի գործի մանրամասները՝ այստեղ