Այսօր՝ մարտի 1-ին, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Ազատության հրապարակում հավաք է անցկացրել՝ հարգանքի տուրք մատուցելով 9 տարի առաջ այս օրը իշխանությունների կողմից գնդակահարված 10 մարդկանց։ Հավաքի մասնակիցները շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղիկներ են դրել։
2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։