հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / ԿԸՀ-ն որոշեց՝ ՀՀԿ֊ն հաղթել է, նվազագույն շեմը հաղթահարել է 4 ուժ

ԿԸՀ-ն որոշեց՝ ՀՀԿ֊ն հաղթել է, նվազագույն շեմը հաղթահարել է 4 ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ ԿԸՀ֊ի՝ ամենից շատ ձայներն է հավաքել իշխող Հանրապետական կուսակցությունը։ ԿԸՀ-ն նշում է, որ անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է 4 ուժ՝ ՀՀԿ․ Ծառուկյան դաշինք, Ելք, ՀՅԴ։

ՀՀԿ ֊771 247, 49.12%

Ծառուկյան դաշինք – 428 965, 27.32%

Ելք – 122 049, 7.77%

ՀՅԴ – 103 173, 6.57%

Հայկական վերածնունդ – 58 277, 3.71%

ՕՐՕ ֊ 32 504, 2.07 %

Կոնգրես- ՀԺԿ – 25 975, 1.65 %

Ազատ դեմոկրատներ – 14 746, 0.94%

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 11 745, 0.75%

Նշենք, որ Ազգային ժողովի ընտրություններին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալնների, մասնակցել է 1 միլիոն 577 հազար 323 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 60․93 տոկոսը։