Home / Դատարան / «Սասնա ծռեր»-ի գործով առաջին նիստը չկայացավ. դատավորը չկարողացավ լռեցնել ներկաներին

«Սասնա ծռեր»-ի գործով առաջին նիստը չկայացավ. դատավորը չկարողացավ լռեցնել ներկաներին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին այդպես էլ չհաջողվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով առաջին դատական նիստն անցկացնել:

Հանրային մեծ արձագանք ստացած այս գործի համար ընտրվել էր բավական փոքր դահլիճ, և մեղադրյալներից շատերի հարազատների մի մասը չէր կարողացել մասնակցել նիստին:

Ներկաները ծափերով և «Մահ ռեժիմին» վանկարկումներով էին դիմավորում դահլիճ մտնող «Սասնա ծռեր»֊ին, իսկ նրանց հարազատներից շատերն առաջին անգամն էին տեսնում վերջին 10 ամսվա ընթացքում:

Խմբի անդամներից Պավել Մանուկյանը, որը մի քանի այլ մեղադրյալների նման ձեռնափայտի օգնությամբ էր քայլում, դահլիճ մտնելուն պես սկսել է հայրենասիրական երգ երգել:

Երբ դատավորը լռության կոչ արեց, ամբաստանյալները պնդեցին, որ իրենց չի հետաքրքրում դատաքննությունը, և ոչ ոք չի կարող իրենց դատել, քանի որ իրենք իրացրել են իրենց ապստամբության իրավունքը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Դատավորին այնդպես էլ չհաջողվեց լռեցնել ներկաներին, և նա հեռացավ դահլիճից՝ հետաձգելով նիստը:

Գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 21-ին:

Նշենք, որ տվյալ գործով անցնող «Սասնա ծռեր» խմբի 14 անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբով և զենքի գործադրմամբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և ուրիշի գույքը ոչնչացնելու համար։