«Սասնա ծռեր» խմբի գործով հունիսի 21-ին կայացած դատական նիստից հետո խմբի անդամ Արայիկ Խանդոյանին տեղափոխել են պատժախուց, զրկել սնունդից, ինչի հետևանքով նրա արյան ճնշումն ընկել է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։
«Սա ակնհայտորեն արվել է Խանդոյանին խոսքի ազատությունից զրկելու, նրա վրա ճնշում գործադրելու համար։ Խանդոյանին պատժախուց տեղափոխելը համատեղելի չէ նրա առողջական վիճակի հետ»,֊ ասել է փաստաբանը։
Ղարագյոզյանն այս որոշումը կապում է նրա հետ, որ դատական նիստին Խանդոյանը կոշտ, քննադատական ելույթ է ունեցել, մասնավորապես, հայտարարելով, որ Հայաստանում չկա արդարադատություն, չկա Ազգային Ժողով։ Նիստերի դահլիճ մտնելով՝ նա, նայելով դատախազին, երգել է «Գինի լից» երգը։
«Սասնա ծռերի» մեկ այլ անդամ Վարուժան Ավետիսյանը ժողովրդին կոչ էը արել ապստամբել և ոչնչացնել Սերժ Սարգսյանին։