Վաղ առավոտվանից մեկնարկված և ապա մի քանի ժամ առևտրականների ջանքերով դադարեցված «Ֆիրդուս»-ի շուկայի քանդման աշխատանքներն այնուամենայնիվ վերջնականապես սկսել են։ Առանց առևտրականներին խնդրանքները լսելու՝ տեխնիկան մտել է շուկայի տարածք՝ քանդելով ասֆալտը։
Որպեսզի բնակիչները չխոչընդոտեն աշխատանքները, մոտ մեկ տասնյակ ոստիկաններ են բերվել շուկայի տարածք։
Դեռ վաղ առավոտվանից, բնակիչների խոսքով, առանց զգուշացնելու քաղաքապետարանի աշխատակիցները ծանր տեխնիկա էին բերել, որ քանդեն շուկան։ Բնակիչները շրջապատել էին տարածքը՝ արգելելով, որ շուկայում որևէ աշախատանք կատարվի։ Նրանք պահանջում էին, որ Կառավարությունից որևէ պաշտոնյա իրենց մոտենա և լսի խնդիրը, սակայն այդպես էլ, բնակիչների տվյալներով, ոչ-ոք չի մոտեցել։ Դրանից հետո առևտրականները սկսել են իրենց ապրանքը տեղավորել տաղավարներում և սովորականի պես զբաղվել առևտրով։ Քիչ անց, սակայն, շուկայի տարածք են մտցրել քանդող տեխնիկան։