հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Երևանի բյուջեն անարդյունավետ է ծախսվում․ ահազանգում են ավագանու անդամները

Երևանի բյուջեն անարդյունավետ է ծախսվում․ ահազանգում են ավագանու անդամները

Երևանի քաղաքապետարանը տարեկան շուրջ 1 մլն դոլար է հատկացնում իր շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար։ Քաղաքի բյուջեի անարդյունավետ ծախսելու պատճառով՝ քաղաքում առաջացել են մի շարք խնդիրներ․ քաղաքի տրանսպորտն՝ աղետալի վիճակում , մանկապարտեզները՝ քիչ, բուժսպասարկումը՝ ցածրորակ։ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այսօր՝ հուլիսի 27-ին, ամփոփել են վերջին մեկ ամսվա իրենց գործունեությունը և ներկայացրել տվյալներ կատարած ուսումնասիրությունների մասին: «Երկիր Ծիրան»-ին այցելել է Երևանի 12 վարչական շրջաններ և գրանցել հիմնական խնդիրները։

Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Երևանի հանրային տրանսպորտի խնդրին, որն, ըստ նրա, մեսամասամբ կապված է նրա հետ, որ երթուղային ցանցը պատկանում է մի քանի մոնոպոլիաների։

«Քաղաքապետարանը շուրջ 1 միլիոն դոլարի վարկ էր վերցրել, որի միջոցով ինչ-որ մի անգլիական խորհրդատվական կազմակերպության պիտի օգներ բարելավել հանրային տրանսպորտի որակը: Կարելի է ասել գումարները արդեն ծախսել են, բայց որևիցե առարկայական վերլուծություն կամ խորհուրդ մեզ դեռ տրամադրված չէ։ Այս 1 միլիոն դոլարը, կարող ենք ասել, որ անարդյունք ծախսվել է։ Սա նշանակում է, որ մեր հաշվին վարկ են վերցրել, բայց չի ծառայել նպատակին։ Այսինքն՝ 2018 թվականին նույնպես մենք չենք ունենալու քաղաքակիրթ տրանսպորտ», – ասել է Փոստանջյանը։

Նախադպրոցական տարիքի երեխաների մեծ մասն ապօրինաբար զրկված է մանկապարտեզ այցելելու իրավունքից։ Խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նշել է, որ այս պահին շուրջ 30 հազար երեխա սպասում է, որ մանկապարտեզ հաճախի: Խնդիրը հիմնականում կապված է նրա հետ, որ մանկապարտեզների մեծ մասը սեփականացվել են․ «Լուծումն այն է, որ պետք է ունենալ հստակ հերթագրված երեխաների թիվ, ավելացնել մանկապարտեզի ավագ խմբերի թիվը, որը հնարավոր է, քանի որ բյուջեն թույլ է տալիս»։

«Երկիր ծիրան»-ի խմբակցությունն իր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է, որ շատ քաղաքացիներ զրկվել են հաշմանդամության թոշակից, մինչդեռ, այնպիսի հիվանդություններ ունեն, որ հաշմանդամության կարգ պետք է ստանան:

«Մեր կառավարությունը բժշկական ոլորտը վերածել է բիզնեսի։ Դրա համար էլ արձանագրվում է բժիշկների մեծ արտագաղթ», – նշել է ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ բժիշկներն արտագաղթում են, որովհետև ստանում են ընդամենը 70-100 հազար դրամ ամսական աշխատավարձ։